Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ՊԲ

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ