Վերին Կարմիրաղբյուրի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ավարտական փուլում են ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թ. օգոստոսին` հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։

Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի տանող մուտքերը։

Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը նշում է, որ ճանապարհի հիմնանորոգումը նպաստում է գյուղի զարգացմանը, բնակիչների բարեկեցության բարձրացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ