Հայաստանի համար կարևոր շրջափուլ է և այդ կարևորությունն ընդգծվում է նրանում, որ մի ոլորտի խնդիրը, երբ 25 տարի հնարավոր չէր լինում լուծել, ի վերջո, այսօր ստացել է իր լուծումը, Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն փաստը որ ՀՀ-ում տեղի են ունում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում, սա, իսկապես, շրջադարձային իրադարձություն է», — ասաց նա:
«ՀՀ-ում կառավարությունը ոչ թե մարդու իրավունքների խախտումները թույլ տվողների դաշնակիցն է, այլ նրանց, ովքեր պայքարում են այդ իրավունքների համար որևէ ոլորտում», — ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ կարևոր է արձանագրել, որ մարդը, իսկապես, բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում: