Հայհոյանքի քրեականացման մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Այսօր՝ հուլիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:

Քվեարկության արդյունքում 2-րդ ընթերցմամբ ընդունվեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի նախագիծը, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների մասին» փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Վարչական դատավարության մասին օրենքի նախագիծը, Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ