Հարթաշենում կորած անասունները մեր կորպուսի հրամանատարության միջոցով հետ են բերվել

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքից երեկ կորած անասունները հայտնաբերվել են։ Այդ մասին Civic.am-ին հայտնեց Հարթաշենի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հարթաշենում անասուններ են կորել, որոնց մի մասին գտել են, մյուս մասին չեն կարողանում գտնել։

«Անասուններից 31-ն անցել էին չեզոք գոտի, իսկ 10-ը, որ կորած էին մառախուղի պատճառով չէին գտել, երեկոյան գտել են։ 31-ը մեր կորպուսի հրամանատարության և զինվորականության միջոցով բերվել են՝ առանց որևէ միջադեպի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ