«Ի վերջո, տեղի է ունենալու դելիմիտացիա, բայց դա երկար գործընթաց է, այդ գործընթացը սկսելուց առաջ շատ խնդիրներ կա լուծելու…»․ ԱԱԾ փոխտնօրեն

Սահմանազատման աշխատանքներ տեղի են ունենալու, բայց դա երկար գործընթաց է. Այս մասին արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։

«Ի վերջո տեղի է ունենալու դելիմիտացիա, բայց դա երկար գործընթաց է, դրան հասնելը, ընդհանրապես այդ գործընթացն սկսելուց առաջ շատ խնդիրներ կա լուծելու»։

Հարցին՝ թե որքա՞ն պետք է քաղաքացիները սպասեն անորոշության մեջ, երբ կրակոցները չեն դադարում, ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ դա դելիմիտացիայի հետ կապ չունի։

«Դա դելիմիտացիայի հետ չի կապված, դա հարևանի վարքագիծն է, և դրանց մասին ավելի ստույգ տեղեկատվություն կարող է տալ ռազմական ղեկավարությունը, որովհետև իրենք են անմիջապես կառավարում այդ գործընթացը՝ սահմանային անվտանգության մասը արևելյան հատվածում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ