Ալեն Սիմոնյանը մրցույթ է հայտարարել

Հետաքրքիր քննարկում ստացվեց օրհներգի վերաբերյալ: Այս ինֆորմացիան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ամեն բան տեսա` գովեցին քննադատեցին, սպառնացին, օգնեցին, նույնիսկ իմ հաշվին ոմանք փորձեցին ինքնահաստատվել:

Եզրակացություններս այս ամենից հետևյալն են`միանշանակ է, որ գործող օրհներգը չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է:

Միանշանակ է, որ Շառլ Անզնավուրի և Տիգրան Մանսուրյանի օրհներգի տարբերակները չնայած մեծ համակրանք են վայելում, այնուամենայնիվ, չեն կարող մրցել շարական պարունակող Արամ Խաչատրյանի օրհներգի հետ:

Միանշանակ է, որ Խաչատրյանի օրհներգը որոշ մարդկանց մոտ սովետի ուրվականից վախ և դիմադրություն են առաջացնում:

Փաստ է, որ 2006 թվականին պետությունը որոշել է, որ Խաչատրյանը լավագույն տարբերակն է»,–գրել է Սիմոնյանը:

Իմի բերելով` ԱԺ փոխնախագահն ավելի միանշանակ բաներ է ասել:

Նա ընդգծել է, որ որոշողը ժողովուրդն է։ Ու թեև երկրում կան շատ ու շատ ավելի կարևոր խնդիրներ, բայց դրանք միշտ կլինեն:

Հարյտարարվում է մրցույթ

Posted by Alen Simonyan on Wednesday, February 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ