Կինը ձեռքերով որսացել է հսկայական կոբրային և դարձել համացանցի աստղ

Կինը ձեռքերով որսացել է հսկայական կոբրային և դրել պարկի մեջ: Համապատասխան տեսագրությունը հայտնվել է Han Viral ֆեյսբուքյան էջում:

Կադրերում երևում է մեծ կոբրա՝ ավերված շենքի սենյակում: Նրանից մի քանի քայլ այն կողմ մի կին է, որը փորձում է սողունին բռնել և նա բավականին հանգիստ տեսք ունի:

Սկզբում հոլովակի հերոսուհին փորձում է փայտով բռնել օձին, սակայն հետո այն դեն է նետում և շարունակում է սողունին ձեռքերով բռնելու փորձերը: Ի վերջո, նրան հաջողվում է դա անել:

Դրանից հետո կինը կոբրան ձեռքին հեռանում է շենքից և բաց թողնում ճանապարհի վրա: Սակայն սողունը կրկին գնում է դեպի տուն, իսկ կինը փորձում է նորից որսալ այն: Այդ պահին կոբրան ցանկանում է կծել կնոջը, սակայն նա հմտորեն խուսափում է, ապա բռնում նրան և դնում պարկի մեջ:

Տեսանյութը նկարահանել են ականատեսները: Հրապարակվելուց ի վեր այն հավաքել է ավելի քան 180 հազար դիտում, 130 հազար հավանում և հազարավոր մեկնաբանություններ: Օգտատերերը գովել են կնոջը` նրա խիզախության համար և զարմանք հայտնել նրա հմտությունների վերաբերյալ: Նրանցից ոմանք նշել են, որ օձեր բռնելու այս մեթոդը չափազանց վտանգավոր է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ