Ավետարանոց գյուղի մանկապարտեզն Ադրբեջանը վերածել է զորամասի

Ադրբեջանը հերթական զորամասն է բացել Արցախի գրավյալ տարածքում։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հրետանային զորամասը բացվել է Արցախի Ասկերանի շրջանի գրավյալ հատվածում։ Զորամիավորման հրամանատար Մայիս Բարխուդարովը մասնակցել է բացման միջոցառմանը։

Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ զորամասը բացվել է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, որը այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Գյուղի մանկապարտեզն էլ ադրբեջանցիները վերածել են զորամասի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ