«Խայտառակ վիճակ է». Հակոբ Արշակյանը ցուցադրտլ է Կիլիկիա ավտոկայանի զուգարանը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան  և ներկայացրել այնտեղի վիճակը:

Նա ներկայացրեց իր տպավորությունները` նշելով, որ  որդեգրել են ազնիվ լինելու և իրերը իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման նախաձեռնություններով հանդես գալու քաղաքականություն:

Մասնավորապես զուգարանների վիճակի վերաբերյալ նա ասաց.

«Առաջին տպավորությամբ խայտառակ վիճակ է, հակասանիտարական, միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որևէ աշխատանք տարիների ընթացքում չի արվել և ուղղակի անհնար է որևէ կերպ օգտվելը այդ ամեն ինչից»:

Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանի մասին։

Posted by Hakob Arshakyan on Tuesday, February 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ