Հայ գիտնականները ստեղծել են օձի հակաթույն

Դեպքը տեղի է ունեցել հենց տան բակում՝ Նուբարաշենում: Տարվա այս եղանակին օձերը համեմատաբար ավելի ագրեսիվ են լինում: 2020-ին օձի խայթոցով 36 մարդ էր հիվանդանոց տեղափոխվել, այս տարի՝ առայժմ 25:

էնդեմիկ այդ սողունի խայթոցի դեմ հայ բժիշկները պայքարում են ուզբեկ գիտնականների ստեղծած դեղամիջոցով՝ անտիգյուրզինով: Դեռևս այս դեղամիջոցն է թույնի դեմ պայքարի միակ տարբերակը:

Ուզբեկական դեղարտադրող ընկերությունը երբեմն մեծ դժվարությամբ է տարբեր երկրների պահանջարկը բավարարում:

Նախակլինիկական փորձաքննությունից հետո հայ գիտնականների մշակած հակաթույնը պատրաստ կլինի արտադրության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ