«50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման…». Անահիտ Ավանեսյան

50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Ցավոք սրտի ունեինք բարդ փորձանմուշներ, որոնք չի հաջողվում նույնականացնել։ Հոլանդացի գործընկերների հետ կնքեցինք համաձայնություն և դրանք հիմա տեղափոխման գործընթացի մեջ են»։

Ավանեսյանը հայտնեց, որ չի կարծում, որ դրանց պատասխաններն արագ կլինեն.

«Նրանց կողմից էլ բավական բարդ փորձաքննությունների ընթացք պետք է արվի։ Հենց մենք ունենանք դրանց պատաախսանները՝ անպայման կհանրայնացնենք»։

Ավանեսյանը հավելեց, որ խոսքը 50 նմուշի մասին է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ