Կրեմլը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու գաղափարը․ Պեսկով

«Մենք գիտենք, որ երեկ սրացում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադարի ռեժիմը վերականգնելու համար։ Պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար շփումներ են տեղի ունենում Երևանի և Բաքվի հետ», — այս մասին այսօր ռուսական TASS գործակալության փոխանցմամբ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու այսօրվա հայտարարությանը, Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Փաշինյանի գաղափարը եւ կողմերի հետ աշխատանքը շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ