Կստեղծվի 1500 նոր՝ հիմնական աշխատատեղ, միջինը 180.000 դրամ աշխատավարձով

Կառավարությունը հավանություն է տվել Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։

Կազմակերպությունը շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ կներդնի միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար։ Եվս 15 միլիարդ դրամի ներդրում կներգրավվի հյուրանոցային հատվածի կառուցման համար։

Ծրագրի իրականացումից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։

Լեռնային համալիրի կառուցման աշխատանքներում կներգրավվեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ