Մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները կստանան նպաստ

ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Բարձրագույն և հետբուհական, Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքներում:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բխում են կրթության բնագավառում պետական քաղաքականության միտումներից և ուղղված են պետության կողմից ուսանողների ֆինանսական աջակցության հասցեականությանը, նպատակայնության և ծավալների ընդլայնմանը: Ըստ այդմ, սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները կստանան նպաստ: Սահմանված է առաջադիմության որոշակի սանդղակ, որի դեպքում ուսանողը կստանա պետական աջակցություն: Այս տարի ծրագրից կօգտվի մոտ 4 հազար ուսանող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ