«Որ ուսանողները կարող են փոխհատուցում ստանալ պետությունից․..». Դումանյան


«Կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի  օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից»-գործադիր նիստին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Դումանյանի խոսքով՝ պետության կողմից ուսման վարձերի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարում բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով սոցիալական խմբերին պատկանող ուսանողները, անապահով սահմանային բարձր միավոր ունեցող ընտանիքի ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամեձ համայնքների ուսանողները:

«Ուսանողների այլ խմբի ուսման փոխհատուցումը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրության  և 44-օրյա  ռազմական գործողությունների հետևանքներով»,- հավելեց նախարարը։

Նշեց նաև, որ պետության կողմից փոխհատուցում կարող են ստանալ նաև մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողները։

Մանրամասները տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ