«Դու ո՞վ եղար, մոռացե՞լ ես, թե դու ով ես…». Ֆրանկլին Գոնսալեսը՝ Նարեկ Սարգսյանը զանգահարել է պաշտոնյայի

Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս զանգահարել է Հայաստան:

Ըստ մեր աղբյուրների` նա զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել: Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է.

«Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ