Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում. հայտնի է ՝ ով կփոխարինի նրան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում։ Նրան կփոխարինի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Հրապարակվել է ԱԺ նախագահի կարգադրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.

1. 2021 թվականի հուլիսի 27-30-ը գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2․ 2021 թվականի հուլիսի 27-30-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ