«Իրականում կրակել էն ՀԱՊԿ-ի վրա». Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր «Լուրերի» եթերում խոսեց ՀԱՊԿ-ի դերակատարման մասին։

«Տեղի է ունեցել ՀԱՊԿ ոչ անդամ պետության հարձակում ՀԱՊԿ պատասխանատվության տիրույթի ուղղությամբ եւ շատ կոնկրետ պատերազմական գործողություններ՝ լայնածավալ, ոչ լայնածավալ՝ կարեւոր չէ, մարդիկ են մահանում։ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է սթափեցնել։

Ռուսաստանի Դաշնությանը պետք է տեղյակ պահել, որ մենք քննարկում ենք արդեն այլ կառույցներին դիմելու, այդ թվում՝ հարցը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի օրակարգ մցնելու տարբերակը։ Մենք դաշնային գործընկերներ ենք եւ պետք է բաց ու անկեղծ քննարկենք բոլոր տարբերակները։

Կրակոցները ուղղված են ՀԱՊԿ-ի դեմ։ ՆԱՏՕ-ի անդամները տեսնում են, որ, չլինելով ՀԱՊԿ-ի անդամ, կարելի է կրակել ՀԱՊԿ-ի ուղղությամբ, սպանել ՀԱՊԿ-ի ներկայացուցիչ ԶՈւ զինծառայողներին, մտնել այդ տարածքներ։

Դա ակնհայտ է բոլորի համար։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, քաղաքացիները, փորձագետները բոլորն են սա տեսնում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ