Ադրբեջանի նախահարձակ գործողություններին անդրադարձել է նաև միջազգային մամուլը

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ գործողություններին անդրադարձել է նաև միջազգային մամուլը: Հիմնական հրապարակումները կրում են տեղեկատվական բնույթ:

«Եվրանյուզը», hղում անելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ սահմանային բախումների հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի: Լրատվամիջոցը նշում է նաև, որ ադրբեջանական կողմը 2 վիրավոր ունի:

Wаshington Post-ն իր հրապարակման մեջ հիշեցնում է, որ սահմանին լարվածությունը սկսվել է դեռ մայիսից. «Հայաստանը պարբերաբար բողոք է հայտնել, որ ադրբեջանական զորքն ապօրինաբար ներխուժել է իր ինքնիշխան տարածք»,- գրում է պարբերականը:

Associated Press-ը մեջբերել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որում ասվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանը ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։

Jerusalem post-ը հայտնել է հրադադարի հաստատման մասին, նաև հիշեցրել իր ընթերցողներին Արցախյան երկրորդ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարման մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ