Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում

Ճշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։

Հիշեցնենք՝ առավոտյան ՊՆ-ն հաղորդել էր 2 վիրավորի մասին, իսկ Գեղարքունիքի մարզպետը լրատվամիջոցներին հաղորդել էր, որ եւս մեկ զինծառայող կորած է համարվում: Ավելի ուշ մարզպետը հայտարարեց, որ կորած զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերվել է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ