Վահան Քերոբյանը կգործուղվի Վրաստան

Վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը 2021 թվականի հուլիսի 29-30-ը կգործուղվեն Վրաստան (Թբիլիսի)։

Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։

Քննարկվելու են առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ