«Ժողովուրդ ջան, մի խաբնվեք». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, այս քամին ձյան տեղ չի անում, ավելի տաք հոսանք է գալիս, այնպես որ չխաբնվեք»:

Հիշեցնենք, որ  փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 3-4, 23-ի ցերեկը, 24-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ