ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, այս քամին ձյան տեղ չի անում, ավելի տաք հոսանք է գալիս, այնպես որ չխաբնվեք»:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կնվազի 3-4, 23-ի ցերեկը, 24-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝ փետրվարի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: