Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ

Լրագրող Նաիրի Հոխիկյանն օրերս հիավիրվել էր ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով հարցաքննության։ Այս մասին տեղեկացնում է ինքը՝ Նաիրի Հոխիկյանը։

«Օրերս հրավիրվել էի ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու իմ վերջին հրապարակումների վերաբերյալ։ Խոսքը հրեա բլոգեր Լապշինի հայտնած տեղեկությունները հրապարակային դարձնելու մասին է։ Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ իմ հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։

Քանի որ իրավունք չունեմ հարցաքննության մանրամասների մասին հայտնելու, միայն նշեմ, որ զրույցն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Հետագա ընթացքից կհասկանամ միտումները»,֊գրել է Հոխիկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ