Օրվա կադրը. Չկա Այլ տարբերակ ՝ եթե դու Նիկոլի թիկնապահն ես

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը` Աննա Հակոբյանը, այցելեցին երևանյան գրախանութներից մեկը։

«Ինչպես գիտեք այսօր Գիրք նվիրելու օրն է, մենք Աննայի հետ եկել ենք գրախանութ գիրք գնելու և հետո նվիրելու համար», – Facebook–յան էջում կազմակերպված ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետը։

Նա տիկնոջ հետ մտավ գրախանութ, շնորհավորեց այցելուներին Գիրք նվիրելու օրվա կապացկությամբ և խանութի աշխատակցի օգնությամբ սկսեց գրքեր ընտրել։

Փաշինյանը մասնավորապես հետաքրքրվեց ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններով։

Նա մասնավորապես ընտրեց Չարենցի ստեղծագործությունները, ժամանակակից պոեզիայի ժողովածու, հոգեբանական տրիլեր, Համո Սահյանի ստեղծագործությունները։

Ընտրելով մոտ 10–15 գիրք` Փաշինյանը տիկնոջ հետ մոտեցավ դրամարկղին և սովորական գնորդի պես հերթ կանգնեց։ Գնելով գրքերը` Փաշինյանը տիկնոջ հետ դուրս եկավ խանութից և փողոցում բարևելով անցորդներին` սկսեց գրքեր նվիրել։

Գիրք նվիրելու օր։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, February 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ