Հարսի ծաղկեփնջի համար կռվող կանանց տեսանյութը դարձել է հիթ համացանցում

Դաղստանում տեղի ունեցած հարսանիքներից մեկի ժամանակ երկու աղջիկներ կռվի են բռնվել հարսի ծաղկեփնջի համար, տեսանյութը հայտնվել է Instagram-ի՝ naberejnaya_derbent_official անունով էջում:

Այն պահին, երբ հարսը նետում է ծաղկեփունջը՝ հյուրերից երկու աղջիկ միաժամանակ բռնում են ծաղկեփունջն ու, փորձելով խլել այն միմյանցից, ամբողջ ուժով քաշքշում են ծաղիկները:

Ի վերջո աղջիկներից մեկին հաջողվում է «ճանկել» ծաղկեփունջը, իսկ նրանց կողքին կանգնած տղամարդիկ ծափահարում են հաղթողին:

Տեսանյութը բավականին հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում. բազմաթիվ դաղստանցի օգտատերեր քննադատել են նման երևույթն ու նկատել, որ ծաղկեփունջ բռնելու ավանդույթը խորթ է մահմեդական մշակույթին, իսկ երկու աղջիկներին պետք է շտապ ամուսնացնել՝ «ազգը չխայտառակելու համար»:

«Իսկ այսպիսի հարսանիքներ կազմակերպելը հարամ չէ՞», — գրել է օգտատերերից մեկը՝ շեշտելով, որ մահմեդականները հաճախ քննադատաբար են վերաբերվում Ամանորը նշելուն՝ պատճառաբանելով, որ այն մահմեդական տոն չէ, մինչդեռ ծաղկեփունջ բռնելու արարողությունը, որը նույնպես օտար է, շատ տարածված է ու ընդունելի:

«Դա լեգենդ է, ոչ մի ծաղկեփունջ չի օգնի ամուսնանալ, ամուսնանալու համար պետք է համեստություն, պարկեշտություն և խելք», — գրել է մեկ այլ օգտատեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ