Օշականցի Գևորիկը 50 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել

Օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Մնացական Մարուքյանից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, հուլիսի 23-ին բավարարել է Գևորգ Մելիքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Գրավի չափ է սահմանվել 50 մլն ՀՀ դրամը, որը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Մելիքյանը պետք է ազատ արձակվեր։

Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Մելիքյանն արդեն ազատության մեջ է։

Հիշեցնենք, որ Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։

Մանրամասները` սկզբանղբյուր կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ