Հրդեհ Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում

Հուլիսի 26-ին, ժամը 17։07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, այրվում է եղեգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։42-ին։

Այսօր՝ ժամը 15:30-ից, հակառակորդը վերսկսել է Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակը։ Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Այլ մանրամասներ ՊՆ-ից չհաղորդեցին:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ