Սևանի հանրային լողափի հարևանությամբ կնոջ դի է հայտնաբերվել

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այսօր` հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափի հարևանությամբ, ջրի ափին, կնոջ դի կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ