Րոպեներ առաջ երկրաշարժ է գրանցվել Վանաձորում

Վանաձորում րոպեներ առաջ՝ 19:02-ին, երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումը տեւել է 1-2 վայրկյան: Երկրաշարժը ավելի շատ զգացել են բազմաբնակարան շենքերում:

Հիշեցնենք՝ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո Վանաձորում դեռեւս առկա է 3-րդ աստիճանի վթարայնության 84 շենք, որոնց սեյմակայությունության վերաբերյալ վերջին ուսումնասիրություններն արվել են 2000-ական թվականներին: Ամեն ցնցումից հետո տվյալ շենքերի բնակիչները սարսափում են:

ԱԻՆ պաշտոնական կայքում երկրաշարժի վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ