Մեր աշխատանքն ուղղված է նրան, որ ուսուցիչները մինչև ուսումնական տարվա մեկնարկը պատվաստված լինեն

Մեր աշխատանքն ուղղված է նրան, որ մեր ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը մինչև ուսումնական տարվա մեկնարկը պատվաստված լինեն: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«ԿԳՄՍ նախարարության հետ աշխատանքներ ենք տանում՝ ապահովելու մոբիլ, հեշտ տարբերակ, որ օգոստոսի երկրորդ կեսից, երբ ուսուցիչները վերադառնում են մինչուսումնական տարվա աշխատանքները կազմակերպելու, հնարավոր լինի արագ կազմակերպել տեղում նրանց պատվաստումները»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ պատվաստումների կտրուկ աճ է նկատվում վերջին 2-3 շաբաթների ընթացքում: Բայց, նրա խոսքով, դա այն ցուցանիշը չէ, ինչին ձգտում են:

«Մենք պետք է հասնենք բնակչության գոնե 50 տոկոսի պատվաստմանը, որը մեզ համար թիրախ ենք դրել»,- ասաց Ավանեսյանը:

Հարցին, թե արդյոք երկիրն ունի բավարար քանակությամբ պատվաստանյութեր, Ավանեսյանը պատասխանեց.

«Սա անընդհատ համալրվող պրոցես է, հաջորդիվ անընդհատ խմբաքանակներ ենք ստանում: Անում ենք ամեն ինչ, որ ունենանք մատակարարումների անխափան ընթացք: Այս պահին դեռ պատվաստանյութեր ունենք, պիտի շարունակաբար համալրենք մեր պաշարները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ