Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետությունում հուլիսի 26-27-ը, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

եղանակ

Երևանում հուլիսի 26-ի ցերեկը, 27-ին, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

եղանակ

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ