Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերը

Այսօր, հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Հրշեջները բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին 9-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ