«Դոգ» -ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կողմից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել «Դոգ»-ի կողմից հնչեցրած զրպարտությունների վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումը:

Ոստիկանությունը դատավորի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ Ղուկասյանը տեղեկանալով, որ Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին, պատսպարված լինելով արտերկրում և կարծելով, որ կարող է անպատիժ մնալ, դատավորների և նրա ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել է սպառնալիքներ, հայհոյանքների ներքո պահանջել է կայացնել դատական ակտ, որի արդյունքում կալանքի տակ գտնվող Այվազյանը կհայտնվի ազատության մեջ, ավելին՝ նույնիսկ նման որոշում կայացնելու համար ժամկետ է սահմանել:

Այլ խոսքով՝ Վարդան Ղուկասյանը հրապարակավ սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելով ուղղակիորեն միջամտել է տվյալ գործի քննությանը՝ փորձելով դրդել՝ կայացնելու իր ակնկալած որոշումը:

Բացի այդ` զրպարտել է դատավորին` նրան մեղադրելով իր գործով, իբր, ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ:

Նշենք, որ «Դոգը» տարիներ առաջ դատապարտվել է արագացված դատաքննության ընթացակարգով, այսինքն ընդունել է իրեն մեղսագրված մեղադրանքները ու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Դատավորի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասի և 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընբդոտելու և դատավորին զրպարտելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել քրեական գործ հարուցելու որոշումը, ինչը կից հրապարակվում է:

nn

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ