Ինչպես են տոնում Երուսաղեմի Հայոց պատրիարքի տարեդարձը

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի տարեդարձն է։  Լրանում է նրա 73-ամյակը։ Պատրիարքարանում նրան անակնկալ են մատուցել։

1998 թվականին Հայր Նուրհանն ընտրվել է Երուսաղեմի Սուրբ Աթոռի լուսարարապետ։ 1999 թվականի դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։ 2009 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից նշանակվել է պատրիարքական փոխանորդ։

2014 թվականի փետրվարի 6-ին Մանհեթանի (Նյու Յորք) ընդհանուր հոգևոր ճեմարանից ստացել է աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչում։

Մանրամասները՝  տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ