Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Իսակովի հիշատակին

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ադմիրալ Իվան Իսակովի հիշատակին նվիրված ակցիային, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ստեփանակերտ քաղաքում, ի պատիվ Ռուսաստանում ՌԾՈւ կազմավորման 325-ամյակի տոնակատարության, խաղաղապահ զորակազմի զինծառայողները, հոգեւորականության ներկայացուցիչները, ուսանողները եւ դպրոցականները հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ադմիրալ Իվան Իսակովի հիշատակին», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին, որը գտնվում է նրա անունը կրող փողոցում եւ մեկ րոպե լռությամբ հարգել են հիշատակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ