Քաշքշուկ ոստիկանների և արշալույսցիների միջև

Արշալույս համայնքում բնակիչները բողոքում են և պահանջում համայնքապետի հրաժարականը:

Սկզբում նախատեսել էին համայնքապետարանում հանդիպել գյուղապետի հետ, բայց տեղեկություն ունեն, որ համայնքապետն աշխատավայրում չէ ու արդեն տևական ժամանակ է` չի գնում աշխատանքի:

«Մեր պահանջը միակն է՝ նրա հրաժարականը: Նա անօրինություններ է թույլ տալիս»,-  ասել է  ցուցարարներից մեկը:

Ցուցարարը նշել է, որ գործող գյուղապետը վայելում է գյուղի բնակիչների ընդամենը 20 տոկոսի աջակցությունը: Բողոքողները ցանկանում են հանդիպել համայնքապետի հետ ու մի շարք հարցեր ուղղել նրան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ