Արտակարգ դեպք․ Սկեսուրն ու տեգրը ծեծի են ենթարկել հարսին

Մ․Թ․-ի տեգրին և սկեսուրին մեղադրանք է առաջադրվել վերջինիս ծեծելու համար։ Իրավաբան․net-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Մ․Թ․-ի սկեսուրը, Գ․Ա․-ն, մայիսի 6-ին իր տանը որդու՝ Հ․Հ․-ի հետ միասին ծեծել է իր մյուս որդու նախկին կնոջը՝ Մ․ Թ․-ին՝ երեխաների խնամքի հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ սկեսուրը հողաթափով երկու և ավելի անգամ տարբեր ուժգնությամբ հարվածներ է հասցրել Մ․Թ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառվելով ֆիզիկական ցավ և ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի արյունազեղման և քերծվածքի ձևով թեթև վնասի հատկանիշներ զպարունակող վնասվածքներ։

Մեղադրանք է առաջադրվել նաև Հ․Հ․-ին։ Նշվում է, որ նա քաշել է Մ․Թ․-ի մազերից, այնուհետև աջ բռունցքով երկու և ավելի անգամ հարվածներ է հասցրել Մ․Թ․-ի նրա դեմքի շրջանին՝ պատճառվելով ֆիզիկական ցավ և քթի մեջքի փափուկ հյուսվածքների սալջարդի և կզակի շրջանի արյունազեղման ձևով թեթև վնասի հատկանիշներ զպարունակող վնասվածքներ։

Գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ