Պարտությունը վեր հանեց մեր պետության ամբողջ տկարությունը. հուսանք՝ իշխանությունը դասեր քաղել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ (1990-1995թ.) նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

 Պարոն Գաբրիելյանիշխանությունը հատկապես ընտրություններից առաջ շատ էր  խոսում հարևանների հետ խաղաղություն հաստատելու մասինինչպիսի՞ զարգացումներ սպասենքհնարավո՞ր է Ադրբեջանի և Թուքիայի հետ խաղաղ գոյակցություն:

– Բանականություն ունեցող յուրաքանչյուր հայ պետք է զարմանա այն մարդկանց վրա, որոնք այդպիսի տեսակետ են արտահայտում, այն էլ ծանր պարտությունից հետո: Այդպիսի մարդիկ ըստ էության կամ մեր պատմությունը շատ մակերեսորեն գիտեն, կամ բանականությունից զուրկ են: Աստված ասում է. ներիր ոչ միայն բարեկամիդ, այլև թշնամուդ, եթե նա զղջում է: Իհարկե արտաքին թշնամու պարագայում այլ է: Այդ ժողովուրդը՝ թուրքը ոչ միայն չի զղջում իր կատարած ոճրագործության համար, այլև ժխտում է և շարունակում իր մարդատյաց քաղաքականությունը: Այդ ժողովրդի համար մարդատյացությունը, առավել ևս հայատյացությունը, նրանց գեների մեջ է, նրանք մարմնավո-րում են չարը, իր բոլոր դրսևորումներով: Չպետք է մոռանանք մեծերի արտահայտած կարծիքները թուրքերի մասին, ահավասիկ, Վ. Հյուգո. “Այստեղով թուրքեր են անցել, ամայություն է”:

Այդպիսի մարդկանց խորհուրդ եմ տալիս կարծիք հայտնելիս մի փոքր մտածել, իսկ եթե գաղափար չունեն ինչի մասին որ ուզում են խոսել, ապա բարի լինեն հարցնել բանիմաց մարդկանց: Իսկ իշխանության գլխին կանգնած մարդկանց խորհուրդ եմ տալիս դասեր քաղել իրենց թույլ տված սխալներից և այլևս ոչ միայն մեր ազգային շահերին անհարիր կարծիք չարտահայտել, քայլեր չձեռնարկել, առավել ևս հայ թուրքական հարաբերությունների վերաբերյալ, չնայած որ պետական, ազգային մտածելակերպը խորթ է նրանցից շատերին, այնուամենայնիվ ժողովուրդը ձայն է տվել նրանց և նրանք պետք է կառավարեն երկիրը ևս հինգ տարի, մինչև հաջորդ ընտրությունները, ուստի մեր պահանջն է, որպեսզի անցած երեք տարիներին թույլ տված սխալները այլևս չկրկնեն:

– Ձեր կարծիքովմենք պետք է մշտական թշնամանքի մեջ ապրենք այդ երկու հարևանների հետ:

– Իհարկե ոչ: Հանգուցալուծումը տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը կհասնի այնպիսի վիճակի, որ կթելադրի իր կամքը և Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ իր կամքը թելադրելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը, առաջին հերթին, վերականգնի իր ոգեղենությունը: Ցանկացած ազգի միակ հզորությունը հոգևորն է, առավել ևս մերը, որը աշխարհի ստեղծման օրվանից առ այսօր ապրում է հոգևորով, որը կենսունակության և մշակույթ ստեղծելու հիմքն է: Իսկ նյութականը, տնտեսականը դա ժամանակավոր և անցողիկ է, այսօր տնտեսապես հզոր ես, վաղը կարող ես տկարանալ, հետո նորից հզորանալ: Ինչպես մեր ազգի պարագայում է, հազարավոր տարիների ընթացքում տնտեսապես և հզոր ենք եղել և նյութապես ապահով (նույնիսկ Աստվածաշնչում է այս մասին նշվում. Եզեկիել 27.14 «Թորգոմա տնից մարդիկ է, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները»: Վերաբերվում է Փյունիկիայի Տյուրոս քաղաքին): Բայց դրանք անցել են և գնացել, և նորից են գալու, սակայն մնայուն է հայ ժողովրդի ստեղծած հոգևորը, որը դարերով սնել է նաև օտարներին: Դրանում է հայ ժողովրդի առաքելությունը, դրանով է հարուստ հայ ժողովուրդը՝ աշխարհի ամենահարուստ ազգերից մեկը:

Հոգևոր, առաջին հերթին նշանակում է մշակույթ: Մշակույթի մեջ է արտացոլվում հոգևորը: Իսկ բարձր մշակույթի ասպարեզում մեր ժողովուրդը մնում է կատարելության մեջ, ինչպես մինչև քրիստոնեությունը, առավել ևս քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո:

Միայն ոգեղեն Հայաստանի դեպքում կհետևի տնտեսապես հզոր Հայաստանի կերտումը: Ոգեղեն Հայաստան նշանակում է արդար հասարակարգով Հայաստան: Եթե կարճ ասեմ, ապա, ինչպես Հայաստանի դեմ արտաքինից, այնպես էլ Հայաստանի ներսում շարունակվում է չարի և բարու պայքարը: Առայժմ չարը գերիշխում է: Մեզ անհրաժեշտ է հաղթահարել այդ պատնեշը, իսկ այդ պատնեշը հաղթահարելու մեկ ճանապարհ կա, ապաշխարհել՝ ընդունել Քրիստոսին մեր մեջ, որպեսզի արժանի լինենք Նրա ներողամտությանը և այնպիսի իշխանություն ստանանք (ընտրենք), կամ ընտրվածը վերափոխվի, որը կկատարի Աստծո կամքը, որի միջոցով Հայաստանը կդառնա հոգևոր, ազգային, կհաստատվի Աստծո արդարությունը (Առակներ14. 34. Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նուազեցնում), կբռնի զարգացման ուղին, կհզորանա և կդառնա իրոք Ազգային Պետություն:

Առանց ոգեղեն՝ արդար Հայաստանի մենք չենք ունենա տնտեսապես զարգացած, սոցիալապես ապահով հզոր պետություն: Հենց որ վերականգնենք ոգեղենությունը, մնացած հարցերը կլուծվեն այնպիսի հեշտությամբ և արագությամբ, որ նույնիսկ մենք կզարմանանք: Ոգեղեն Հայաստան, նշանակում է հայ ժողովրդի առաքելության վերագտնում մեր ժողովրդի մեծամասնության կողմից: Այդ դեպքում արդեն Աստված մեզ կտա իր պատվիրաններով առաջնորդվող իշխանություն և Հայաստանը զերծ կպահի՝ այնպիսի պատուհասներից, ինչպիսին վրա հասավ անցյալ տարի: Միայն հզոր Հայաստանի դեպքում թշնամին այլևս իր տեղը կիմանա և չի համարձակվի ոտնձգությունների դիմել մեր նկատմամբ: Հարևանների հետ բարիդրացիությամբ ապրելու բանալին ներկայացրածս է:

Իսկ ոգեղենության բանալին մեր անցյալի մեջ է. Աստված բազմիցս անդրադառնում է նյութականը անտեսելուն, և երկնքի համար հարստություն կուտակելու պատվիրաններ է տալիս: Ղուկաս 12.15 «Տեսէք, որ զգոյշ լինէք ամեն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մեջ չէ»: Հայաստանը ի սկզբանե եղել է ոգեղեն, որի հետևանքով էլ հզորացել է ու դարձել հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը, եթե ոչ կարևորագույնը:

Այժմ, այս նյութականացված աշխարհում, մեզ էլ են ներքաշել այդ հորձանուտը, մենք, առայժմ, հավաքականորեն չենք կարողանում դուրս գալ այդ հորձանուտից:

Ձեր ասածից պարզվում էոր տնտեսական կյանքում մեր բոլոր ձախողումների պատճառը հոգևորից հեռու լինելն է:

-Այո: Ուզում եմ մի հետաքրքիր դիտարկում ներկայացնել: 1920թ. Հայաստանի սովետականացումից հետո տիրեց անաստվածությունը: Սակայն, նույնիսկ այդ իրավիճակում հայ ժողովուրդը գոյատևեց, իսկ 60-ականներից հետո Հայաստանը բռնեց զարգացման ուղին: Ես դա կապում եմ Հայաստանի հիմնի երաժշտության հետ, որը գրել է հանճարեղ Արամ Խաչատրյանը, հիմք ընդունելով Սուրբ Պատարագի ողջույնի շարականի երաժշտությունը (Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ…): Ահա այդ երաժշտությունը, որպես աստվածային ծագում, Աստծու հովանին բերեց մեզ այդ անաստվածության տարիներին և ապահովեց հայ ժողովրդի վերածնունդը:

Իսկ մեր իշխանությունը ի զորու է իրականացնել այդ տեսլականը:

– Այս պահին դժվարանում եմ այո ասել, քանի դեռ չի ձևավորվել նոր իշխանությունը, չնայած որ նրանց մեծ մասը մնալու են իշխանության մեջ: Մյուս կողմից պետք է հուսանք, որ նրանցից շատերը հասունություն են ձեռք բերել և վերանայել են իրենց նախկին ոչ հայեցի և Աստծուն ոչ ընդունելի մտածելակերը: Սակայն վստահ եմ, որ հաջորդ իշխանությունը արդեն կիրականացնի այս տեսլականը, որովհետև կձևավորվի ազգային իշխանություն:

Արցախյան վերջին պատերազմում մեր պարտությունը ոչ միայն տարածքային կորուստ պատճառեց, այլև վեր հանեց պետության ամբողջ տկարությունը՝ կառավարման, ժողովրդի՝ հոգեբանորեն անպատրաստ լինելը, բարոյական անկումը, տնտեսության ծանր վիճակը, իշխանության անկարողությունը, պետական համակարգերի կատարյալ անգործունակությունը, պետության ղեկավարի՝ վարչապետի անվճռականությունը, նրա կառավարության տկարությունն ու մասնագիտական կարողությունների աներևեկայելի պակասն ու նրանցից շատերի մեծամտությունը և որևէ կարծիք հաշվի չառնելու համառությունը: Կարելի է թվարկել և այս շարքը ավելացնել, սակայն դրանից ոչինչ չի փոխվում: Պետք է հուսանք, որ իշխանությունը դասեր քաղել է իր թերացումներից և կվերակառուցվի ապագան կերտելու առաջընթացի տեսլականով:

Ադրբեջանն առ այսօր շարունակում է ազատ չարձակել մեր ռազմագեիներին։ Ինչ դիտարկումներ ունեք այս գործընթացի հետ կապված։  

– Ռազմագերիների խնդիրը նույնպես պետք է մշակույթների բախման համատեքստում դիտարկել:  Մշակութաստեղծ հայ ժողովրդի՝ բարու և հակամշակույթ թուրք ժողովրդի՝ չարի բախումը առաջիկա տարիներին կհասնի առավելագույն հանգուցակետին և կհանգուցալուծվի բարու, այսինքն, մեր հաղթանակով:

Մեր ռազմագերիները, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի իշխանության բանտերում, իրականում նրանք պատանդներ են: Իլհամը սովորական խուժան է, չնայած որ Մոսկվայի լավագույն ԲՈւՀ-ից մեկն է ավարտել: Սակայն կա պատմա-կան հիշողություն, այդ մարդու մոտ իր պատմական հիշողությունը՝ թուրք քոչվոր ժողովրդի գենային հիշողությունն է: Սպանել, խլել ուրիշներից, ստորացնել, նվաստացնել դիմացինին, մարդկային բարոյական նորմերը խորթ են այդ ժողովրդին: Այդ ժողովուրդը հայտնվել է առաջավոր Ասիայում և հայկական լեռնաշխարհում որպես պատիժ՝ մեզ և հույների համար: Կարծում եմ արդեն ժամանակը իր լրումին է հասնում և շուտով  նրանց մնացորդները, որոնք մեծ թիվ չեն կազմում, ստիպված կլինեն լքել մեր տարածաշրջանը:

Որպեսզի հանրությունը՝ նաև համաշխարհային, ճիշտ պատկերացում կազմի այս երևույթների վերաբերյալ, նպատա-կահարմար եմ համարում մի փոքրիկ պատմական հետհայացք ուղղել մարդկության անցյալին, որի հիմնական դերա-կատարներից էր Հայաստանը՝ հայ ժողովուրդը: Սա նաև առիթ է, որպեսզի մարդիկ ծանոթանան մեր համամարդկային մշակութաստեղծ արժեհամակարգին՝ մարդու նկատմամբ՝ նրա արարման օրվանից սկսած Աստվածային պատվիրան-ներով առաջնորդվելու վերաբերմունքին:

Իտալիայում կանգնեցված է հուշարձան, որի վրա գրված է. «Իտալիան ազատագրվել է Ներսես Հայի շնորհիվ»։ Ո՞վ է Ներսես Հայը։ Նա պատմության մեջ հայտնի է նաև Ներսես Պատրիկ անունով, նա 6-րդ դարում Բյուզանդիայի փոխարքան էր՝ արխիստրատեգը։ Ժամանակին, Բյուզանդիայում, որի բնակչության հիմնական մասը կազմում էին հույները և հայերը, ընդունված էր, որ եթե կայսրն ազգությամբ հույն է, ապա արխիստրատեգը պետք է լինի հայ, և հակառակը։ Հայտնի է, որ Բյուզանդիայում 22 հայ կայսր է եղել։ 6-րդ դարում կայսրը Հուստինիանոսն էր, իսկ արխիստրատեգը՝ Ներսես Պատրիկը։ Այդ ժամանակ Իտալիան գրավել էին գոթերը և ավերում էին Հռոմը՝ հռոմեական մշակույթը։ Հուստինիանոսը զորք է տրամադրում իր արխիստրատեգին և հրահանգում Իտալիան ազատագրել։ Ներսես Հայը կազմակերպում է ռազմական ուժերի արշավը և ջախջախում գոթերին, և, ի պատիվ այդ հաղթանակի, կայսրը նրան նշանակում է Իտալիայի փոխարքա։ Հետաքրքիր է, որ երբ Ներսեսը ջախջախեց գոթական բանակը, հռոմեացի-ները պահանջում էին խաչ հանել գոթերի ազնվականությանը։ Ներսեսը, սակայն, արգելում է դա։ Հռոմեացիները շատ են զարմանում, բայց քանի որ դա հաղթողի կամքն էր, ստիպված էին ենթարկվել։ Այնուհետև հռոմեացիները պահան-ջում են ստրկացնել գոթերին։ Ներսեսը նաև դա է արգելում, ավելին, հռոմեացիների զարմացած հայացքների ներքո իր բանակի պաշտպանությամբ գերեվարված գոթերին մի շարքով ուղարկում է իրենց հայրենիք։ Նա դրանով արտահայ-տում է հայկական մտածելակերպն ու մարդասիրության աննախադեպ դաս տալիս Եվրոպային։ Նույն մտածելակերպը դրսևորվում է նաև հայկական էպոսում։ Սասունցի Դավիթը հաղթում է Մսրա զորքին և չի ստրկացնում նրանց, հարկ չի դնում նրանց վրա, այլ ուղղակի ասում է՝ դարձեք եկած ճանապարհով։ Էպոսի հերոսների վարքագիծը բյուրեղացված հայկական մտածելակերպն է։ Այսինքն, մեր մտածելակերպի ազդեցությունը Եվրոպայի վրա արդեն 6-րդ դարում հսկայական էր։ Նույն բանը նաև արցախյան պատերազմում էր. հայկական զորքերը մշտապես կանաչ միջանցք էին բացում, որ խաղաղ բնակչությունը կարողանա անվնաս դուրս գալ։

Էդուարդ Շուրեի «Մեծ իմացյալները» գրքում կարդում ենք. երբ արիացիների առաջնորդ Րամը (կամ Րաման) գրավեց Հնդկաստանը, իր ժողովրդի ավանդույթները վերածեց օրենքների և հռչակեց ամբողջ Հնդկաստանում։ Իսկ որո՞նք էին այդ օրենքները։ Առաջին և ամենակարևոր օրենքը հետևյալն էր. հաղթողներն ու պարտվողներն իրավահավասար են։ Սա բացառիկ դեպք էր։ Միայն հայերը կարող էին նման բան անել։ Այս ոսկե օրենքը ուղեցույցն է եղել մեր պատմու-թյանը:  Վառ օրինակ է Տիգրան Մեծը: Տիգրան Մեծը տարածքներ նվաճելիս ծանր հարկեր չէր դնում։ Նույնիսկ շատ ժողովուրդներ ու ազգեր իրենք էին խնդրում Տիգրան Մեծ արքային, որ իրենց վերցնի իր հպատակության ներքո, որովհետև շատ մարդասիրական օրենքներ էր հաստատում։ Մենք աշխարհին հազարամյակներ առաջ ենք ցույց տվել, սկսած Հայկ Նահապետից, երբ հաղթեց Բելին, նրա զորքին չգերեվարեց, այլ թույլ տվեց, որ վերադառնան իրենց տները: Այո, մենք աշխարհում հաստատել ենք, որ հաղթողի և պարտվողի միջև իրավահավասարությունը տիպիկ հայկական մտածելակերպ է, և որը պահպանել ենք առ այսօր։ Նույնը անում էինք նաև արցախյան առաջին պատերազմում և այդպես շարունակվելու է հետագայում:

Այժմ վերադառնանաք մեր պատանդներին, որոնց պահում է Ադրբեջանի մոլագար ղեկավարը: Նրանց պահելով փորձում է ճնշում գործադրել մեր իշխանության վրա Սյունիքվ միջանցք կորզելու համար: Ինչի է դրանով հասնելու նա, ոչնչի, պարզապես ցավ է պատճառում առաջին հերթին այդ մարդկանց հարազատներին և հետո մեզ, բոլորիս: Եվ աշխարհին ցույց է տալիս, որ թուրքը չի փոխվել, և չի կարող փոխվել: Տեսնելով, որ մեր իշխանությունը այլևս շանտաժի չի տրվում, նա ստիպված է առաջիկայում վերադրաձնել մեր պատանդներին: Պատանդների ազատ արձակումը ժամանակի հարց է և խորհուրդ կտայի նրանց հարազատներին չմտահոգվել, այլ համբերատարությամբ սպասել, միևնույնն է, նրանք բոլորը առաջիկայում վերադարձվելու են համաշխարհային հանրության ճնշման ներքո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ