Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի․ համայնքապետարան

Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի։

Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։

«Սահմանամերձ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մանկական խաղահրապարակ կկառուցվի։

Նախակրթարանի կից տարածքում երեխաների խաղավայր կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 3 մլն դրամ հատկացրել։

Տեղի համայնքապետարանի կողմից տարածքն ամբողջովին կմաքրվի, կբարեկարգվի, իսկ անհրաժեշտ գույքը ձեռք կբերվի տրամադրված գումարով։

Տեղի համայնքապետարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ հրաշալի նախաձեռնության և երեխաներին գեղեցիկ մանկություն պարգևելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ