Էրդողանը հաց է շպրտում ջրհեղեղից տուժածներին

Հիշեցնենք, որ առնվազն վեց մարդ է զոհվել, ևս երկուսը անհետ կորել են Թուրքիայի հյուսիս-արևելյան շրջաններում հորդառատ անձրևների պատճառով սկիզբ առած ջրհեղեղների և սողանքների հետևանքով։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ ամենից շատ տուժել է Արդվինի նահանգում գտնվող Արհավի ծովափնյա քաղաքը, որն Աջարիայի հետ սահմանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Նախապես չազդարարված այցով աղետի գոտի է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ռիզե քաղաքում ունեցած ելույթում նա խոստացել է, որ աղետից տուժածներին հատկացվող օգնության ծավալներն առաջիկա օրերին կմեծացվեն։

Տեսանյութում պարզորոշ երեւում է նրա վերաբերմունքը տուժածների նկատմամբ: Նա պարկերի մեջ հացը շպրտում է ներքեւում կանգնած մարդկանց:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ