Ստավրոպոլում հայ պաշտոնյայի են սպանել

Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել և սպանել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին տեղեկանում ենք life.ru-ից:

Հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը: Աբովյանը առնվազն 9 վիրավորում է ստացել, մահացել է հիվանդանոցում:

Սպանության կասկածանքով փնտրում են 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ին: Ենթադրաբար, նա դեպքի վայրից փախել է մեքենայով, մեքենան հետագայում լքված են գտել: որոնմանը ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ` ՕՄՈՆ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ