Ուժեղացված ծառայություն՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում

Հուլիսի 23-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ու Մաշտոցի բաժինների, Դավիթաշենի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողներն ու պարեկները մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրին ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 25 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ ու մահակներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արաբկիրի և Մաշտոցի բաժիններում արձանագրվել են ապօրինի ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Հինգ անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 31 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ