Վարչաաետ Փաշինյանը Երևանի փողոցներով անցորդներին գիրք է նվիրել

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր` Դսեղ:

Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրու առաջ և շրջայց կատարել տուն-թանգարանի տարածքում, ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշին։

«Ես ուզում եմ խոսել Թումանյան մարդու մասին, ոչ թե Թումանյան մարդու` որպես ընկեր, որպես ընտանիքի անդամ, որպես հայր, այլ որպես առանձին վերցրած մարդ, որովհետև Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին, որովհետև մենք տեսնում ենք ահա սրբապատկեր դարձած այս նկարը, երեխաներն իրենց դասագրքերում տեսնում են սրբապատկերի արժեք ստացած Թումանյանին, բայց ո՞վ էր այդ մարդը և ինչպե՞ս դարձավ Արարատը մեր նոր քերթության, ինչպե՞ս դարձավ Արարատ: +

Նա գյուղացի մի պատանի էր, մի երիտասարդ, միջին, նույնիսկ կարելի է ասել աղքատ մի ընտանիքից, նա մի մարդ էր, որ ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որևէ ժամկետ»,– ասել է Փաշինյանը:

Այնուհետև երեկոյան վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի փողոցներում գիրք է նվիրել անցորդներին:

Գիրք նվիրելու օր։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, February 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ