Արարատ գյուղի տարածքում ВАЗ 2121-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Միրզոյանը տեղում մահացել է։ Պարզվել է, որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում որպես դասակի հրամանատար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ