Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Հուլիսի 24-ին, ժամը 03:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։28-ին։

Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Շ․)․ տուժածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ