Նա չունի անուն, չունի ծնողներ, նա ինքն էլ դեռ կազմավորված չէ: Իսկապես հրաշքով այս փոքրիկը ողջ մնաց:Փոքրիկի քաշը ընդամենը 940 գրամ է:
16-ամյա աղջիկը հղիության 14-րդ շաբաթում որոշում է ընդհատել հղիությունը: Նա սկսում է ընդունել չինական դեղամիջոցներ հղիությունն ընդհատելու համար: Սակայն պտուղը շարունակում էր դիմադրել:
Հղի աղջիկը շարունակում է ընդունել այդ դեղամիջոցները մինչև հղիության 26-րդ շաբաթը: Հետո դիմում է բժիշկներին`պտուղը հեռացնելու համար: Եվ հենց ազատվում է փոքրիկից, առանց իմանալու, որ նա ողջ է մնացել, փախչում է հիվանդանոցից:
26 շաբաթական այս փոքրիկի օրգանիզմը դեռ ամբողջովին չէր կազմավորվել, շատ օրգաններ դեռ պակասում էին։Նրա պահպանվում էր բժշկական սարքերի օգնությամբ։
Բժիշկը նշեց, որ եթե երեխան ողջ մնա ապա նրան կտեղափոխեն մյուս նորածինների բաժին և անուն կտան։