Վանաձորում բախվել են Opel-ն ու Volkswagen–ը. 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է

Երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի՝ Սգո սրահի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-այա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է.

Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի և նրա 7 ամսակա երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ