Լոռու մարզում կառուցվել է ԱԹՍ-ի նոր թռիչքուղի

Հայաստանում դրոնների առաջին ճամբարի հասցեն կա, թռիչքուղին էլ: Երազանքը Կարեն Վարդանյանինն էր՝ ստեղծել անօդաչուների օդանավակայան։

Դրոնների իրական բազա ստեղծելու համար հիմա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու Ստարտափ Արմենիան դրամահավաք են սկսել:

Տարածքում հնարավոր կլինի ավտոմատ թռիչքներ անել, ֆիքսված ժամանակում անօդաչուներով գտնել օբյեկտներ, փորձարկել բեռ տեղափոխող դրոններ: Հենց դրա համար նույնիսկ տեղի երեխաներն են ոգևորված հասնում օգնության:

Երազանքների տեխնոհայրենիքը ստեղծելու համար Լոռին առաջին հասցեն էր, հենց գումարը հավաքվի ու գործարկեն, ծրագիրը կընդլայնեն: Իսկ ԱԹՍ ճամբարին ընդառաջ թռիչքուղին սեպտեմբերին կփորձարկեն Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթի մասնակիցները: Ըստ բարդության՝ կմրցեն դպրոցականները, սկսնակներն ու մասնագիտացած ընկերությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ